Խորհրդատվական խումբ

WYG International Limited (Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ) ընկերությունը Մեծ Բրիտանիայում տեղակայված WYG միջազգային խորհրդատվական ընկերության մասնաճյուղն է։ Ավելի քան 1500 փորձառու աշխատակից ունեցող ընկերությունը պետական և մասնավոր հատվածի հաճախորդներին տրամադրում է կազմակերպության գնահատման և կառավարման, պլանավորման, ինժեներական նախագծման, ֆինանսական և բնապահպանական ոլորտներին առնչվողծառայություններ։

WYGI-ն Եվրամիության երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրող ընկերությունների առաջին հնգյակում էհամաշխարհային մակարդակով։ Ընկերությունն ունի գրասենյակներ Խորվաթիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Թուրքիայում, ինչպես նաև բազմաթիվ նախագծային գրասենյակներ այլ երկրներում։

WYGI-ն ԱՊՀ-ում և Արևելյան Եվրոպայի երկրներում նախագծերի իրականացման հարուստ գիտելիք ու փորձառություն ունի և իրագործել է շուրջ 110 նախագիծ, առավելապես՝ տրանսպորտային ոլորտում։ Նախագծերն իրականացվել են ԵՀ ծրագրերի շրջանակներում,ինչպես նաև՝ միջազգային ֆինանսական խոշոր կազմակերպությունների համար, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ, EBRD) (ընդհանուր առմամբ՝ 37 նախագիծ, որոնցից 16-ը՝ տրանսպորտային ոլորտում), Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ, EIB), Կորպորատիվ գործադիր խորհուրդը (CEB) և Համաշխարհային բանկը։ WYGI-ի միջազգային փորձառությունը տրանսպորտային ոլորտում ներառում է նախնական և ընթացիկ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, բնապահպանական և սոցիալական ազդեցության վերլուծություններ, տնտեսական վերլուծություններ, ինժեներական, ներդրումային վերլուծություններ, ինչպես նաև՝տրանսպորտի բոլոր տեսակների համար ֆինանսավորման հայտերի պատրաստում:

Տրանսպորտային համակարգի պլանավորման վերաբերյալ խորհրդատվությունը WYG ընկերության ծառայությունների հիմնական ուղղվածություններիցէ և տրամադրվում է ընկերության մասնագիտացված բաժինների կողմից։ WYG-ը տրանսպորտային համակարգի պլանավորման ոլորտում աշխատում է շուրջ 17տարի։ Ներկայումս ընկերությունն ունի տրանսպորտային համակարգի պլանավորմամբ զբաղվող ավելի քան 130 աշխատակից, որոնք ընդգրկված են տարբեր նախագծերում։ Հասարակական տրանսպորտի նախագծերն ընկերության աշխատանքի առանցքային ուղղություններից են։ WYG-ն իրականացնում է երկաթուղային տրանսպորտի, մետրոպոլիտենի, ավտոբուսների, էքսպրես ավտոբուսների, փոխանակման և ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի նախագծերի մշակմանև գնահատման աշխատանքներ Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում (ներառյալ՝ ԱՊՀ-ն, Կովկասը և Արևելյան Եվրոպան), Աֆրիկայում ևՄերձավոր Արևելքում։

Ընկերությունը նման նախագծեր է իրագործել Ռուսաստանում, Բուլղարիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում։ Տարբեր երկրներում աշխատելու փորձը հնարավորություն է տվել համապատասխան գիտելիք ձեռք բերելև տեղյակ լինել այդ երկրների տրանսպորտային կանոնակարգերի/օրենսդրության, ինստիտուցիոնալ կառուցվածքի ու մշակույթի մասին:

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ