Հարթակի մասին

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակը ստեղծվել է բարեփոխումների գործընթացի մասին իրազեկվածությունն ու քաղաքացիական մասնակցությունն ապահովելու նպատակով։
Կայքում առկա են տեղեկություններ բարեփոխումների ամբողջ գործընթացի, մասնագիտական խմբի աշխատանքի, ինչպես նաև միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվություններիվերաբերյալ։ Հարթակում մշտապես թարմացվում է համակարգի հանրային լսումների, քննարկումների և միջոցառումների ժամանակացույցը, նաև ընթանում են առցանց քննարկումներ ու քվեարկություն՝ հնարավորություն տալով քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալու որոշումների կայացման գործընթացին էլեկտրոնային կառավարման ժամանակակից գործիքների միջոցով։


Հարթակը համապարփակ տեղեկատվական տարածք է հասարակական տրանսպորտի ոլորտի մասին առհասարակ. այստեղ ի մի են բերված ոլորտի վերաբերյալ վերլուծությունները, հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև՝ զեկույցներ, միջազգային փորձի ուսումնասիրություններ, նորություններ, հարցազրույցներ, ինֆոգրաֆիկաներ և այլն։

Մասնակցություն եվ առաջարկներ

Թեմատիկ քննարկումների մասնակցություն

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ