Հանրային մասնակցություն

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և միջազգային խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։ Գործըթացի նպատակն է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի հետ կապված մի շարք խնդիրների համար գտնել օպտիմալ լուծումներ։ Խնդիրները բազմաշերտ են՝ սկսած երթուղիների ու շարժակազմի վերանայումից մինչևտոմսային միասնական համակարգի ու կառավարման արդյունավետ մեխանիզմների մշակում։

Պակաս կարևոր չեն նաև հասարակական տրանսպորտի հետ կապված այնպիսի հարցերը, ինչպիսիք են հասարակական տրանսպորտի գույնը, վարորդների արտաքին տեսքը, տոմսերի գնման եղանակները և այլն։

Օրինակ, համաձա՞յն եք արդյոք, որ հասարակական տրանսպորտի բոլոր մեքենաները պետք է միագույն լինեն, թե՞ ամեն երթուղի պետք է իր գույնը ունենա։

Գուցե անհրաժեշտ է բոլորովին նոր գույն հորինել հենց Երևան քաղաքին համապատասխան։ 

Մասնակցություն եվ առաջարկներ

Թեմատիկ քննարկումների մասնակցություն

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ