նորություններ

Երթուղային ցանցի ո՞ր մոդելն է հիմք ընդունվել Երևանի նոր ցանցի համար

01-29-2018

Հունվարի 18-ին ներկայացվեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագիծը։ Անկախությունից ի վեր առաջին անգամ է, որ մասնագիտորեն նախագծվել է երթուցային ցանց․ մինչև այժմ Երևան քաղաքում տրանսպորտային երթուղիները ձևավորվել են տարերայնորեն, ինչի պատճառով էլ որոշ հատվածներում երթուղայինների քանակը մեծ է, և առաջանում են խցանումներ, իսկ որոշ հատվածներում երթուղայինները բացակայում են։ Նոր ցանցի ներդրումը կոչված է լուծելու այս խնդիրները։ WYG միջազգային խորհրդատու կազմակերպության մասնագետներն առանձնացրել են այսօր աշխարհում գոյություն ունեցող միմյանց հակադրվող 2 հիմնական մոդել՝ Բանկոկի և Ցյուրիխի մոդելները, որոնց առանձնահատկությունները հաշվի առնելով էլ նախագծվել է Երևանի ավտոբուսային նոր երթուղային ցանցը։ Վերջինիս համար որպես որակի նշաձող է ընդունվել Ցյուրիխի մոդելը։

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ