նորություններ

Մեկնարկել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի գործնական փուլը

04-20-2017

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը։ Աշխատանքային խմբում ներգրավված են համայնքային և պետական կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը նշել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների և իրագործելիության գնահատում։ Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

"Այս հանդիպում-քննարկումն անչափ սպասված էր Երևան քաղաքի բնակիչների և մեր բոլորի կողմից, քանի որ հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծումը կենսական կարևորություն ունեցող հարց է: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հիմնախնդրի շուրջ մենք տարբեր ժամանակներում կազմել ենք աշխատանքային խմբեր, փորձել ենք հարցին մասնավոր լուծումներ տալ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ տեղային խնդիրներ լուծելով՝ մենք հաջողության չենք կարող հասնել. ոլորտի համակարգային բարեփոխումն այլընտրանք չունի։ Այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ "գծատերեր" հասկացությունը պետք է վերանա։ Կարծում եմ՝ ոլորտը կարգավորելու համար մենք պետք է ստեղծենք կառավարման հստակ մեխանիզմ և սահմանենք մասնագիտական չափորոշիչներ։

Փոխլրացման սկզբունքով միասնական կառավարման համակարգ պետք է ներդրվի, որը բարձր տեխնիկական պահանջներ կունենա թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար", - նիստի բացման խոսքում նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

 

Նյութն աբողջությամբ՝ այս հղումով

 

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ