Գաղտնիություն

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակի կողմից (այսուհետ՝ Կայք) օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը:

Գաղտնիության քաղաքականության հնարավոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևելով տվյալ էջի թարմացումներին:
Գաղտնիության սույն քաղաքականությունն ուժի մեջ է մտնում 11.08.2017թ.-ից:

Ինչ անձնական տվյալներ են հավաքվում
Կայքը հավաքում է հետևյալ տեղեկատվությունը՝
 - Անուն, ազգանուն
 - Կոնտակտային տվյալներ՝ ներառյալ էլ. փոստի հասցեներ և հեռախոսահամարներ
 - Այլ անհրաժեշտ տվյալներ:

Երբ են անձնական տվյալները հավաքվում
Կայքը հավաքում է տվյալը, երբ օգտվողը մուտք է գործում իր ֆեյսբուքյան էջի միջոցով կամ գրանցվում Կայքում՝ առաջարկ ուղարկելու կամ քվեարկելու համար:

Ինչպես են հավաքված տվյալները օգտագործվում
Կայքին անհրաժեշտ տվյալներն օգտվողների խնդիրները հասկանալու և նրանց համապատասխան ծառայություն մատուցելու համար են:

Ինչպես են հավաքված տվյալները պահպանվում
Օգտվողների անձնական տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
Օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս Կայքը իրականացնում է մի շարք միջոցառումներ ՝ ուղղված անձնական տվյալների անվտանգության պահպանմանը:
Տվյալների բոլոր փոխանցումները միջնորդավորված են և մեր սերվերներում չեն պահվում:

"Cookie"-ների օգտագործում
Կայքը չի օգտագործում "cookie"-ներ՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:

Երրորդ անձի գործոն
Կայքը չի տրամադրում կամ վաճառում երրորդ կողմի օգտվողների անձնական տվյալները:

Հղում այլ կայքերի
Կայքը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Կայքը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության կամ բովանդակության համար:

Google
Կայքն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով:

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ