Հանրային մասնակցություն

Ռոբերտ Կարապետյան

03/20/2018

առաջարկում է

Անպայման պետք է հետևողական լինել որպեսզի ավելացվի կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման և իրականացման մեջ: Պետք է հետագայում մշակել նաև այնպիսի չափորոշիփներ որոնք կապահովեն կին վարորդների և աշխատակիցների հավասար ներգրավվածությունը տրանսպորտի ոլորտում:

Հարգելի Ռոբերտ Կարապետյան,

Շնորհակալություն նամակի և դիտարկման համար։ Ձեր դիտարկումը և առաջարկը տեղ է գտել հարթակի առաջարկությունների բաժնում և այն կներկայացվի համապատասխան մարմիններին քննարկման համար: 

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի տեղեկատվական կենտրոն

Zara Melik-Dadayan

03/15/2018

առաջարկում է

Բարև Ձեզ, Ցանկանում եմ Երևանի Հարավ Արևմտյան թաղամասի Առնո Բաբաջանյան փողոցի բնակիչների անունից խնդրել, նոր երթուղու մեջ ներառել նաև Առնո Բաբաջանյան փողոցից Իսակովի պողոտայով քաղաքի կենտրոն հասնող երթուղի։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս գործող երթուղիներով պահանջվում է 40-50 րոպե տրանսպորտով կենտրոն հասնելու համար, մինչդեռ առաջարկվող երթուղով այդ ժամանակը կկրճատվի և կդառնա 15-30 րոպե։ Ինչպես նաև դա կհեշտացնի Երևանի հեծանվահրապարակ և սահադաշտի դպրոց այցելելը, քանի որ հիմա այդ մասով գրեթե տրանսպորտ չի անցնում։ Կանխավ շնորհակալ եմ՝ Զառա

Հարգելի Zara Melik-Dadayan,

Շնորհակալություն նամակի և դիտարկման համար։ Ձեր դիտարկումը և առաջարկը տեղ է գտել հարթակի առաջարկությունների բաժնում և այն կներկայացվի խորհրդատուին և համապատասխան մարմիններին քննարկման համար: Տեղեկացնենք, որ շուտով հանրությանը կներկայացվի նոր տրանսպորտային ցանցին ծանոթանալու և հանրային փորձարկման համար նախատեսված հատուկ հավելված։ Վերջինիս միջոցով Դուք կկարողանաք ստուգել՝ արդյոք Ձեզ հետաքրքրող փողոցներով ինչ տրանսպորտային միջոցներ են անցնում։ Հավելվածը թույլ է տալու նաև արձանագրել նոր ցանցի հնարավոր թերացումները կամ բացթողումները։ Հետևեք գործընթացին հավելվածի և ցանցի հանրային քննարկումների համար նախատեսված այլ միջոցառումներին մասնակից լինելու համար։

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի տեղեկատվական կենտրոն

Tigran Makaryan

03/15/2018

առաջարկում է

Բարև ձեզ. Ճիշտն ասած շատ անլուրջ մոտեցում եք ցուցաբերել:Openstreetmap ի հիման վրա քարտեզնեք կառուցել, ոնց հասկացա փորձնական տարբերակով, բայց ապագայում նույնպես նախատեսում եք այն օգտագործել երևի: Իսկ դու նայել եք ուրիշ քարտեզները, օրինակ գուգլը շատ վատա, բան չկա գծած, բայց Yandex քարտեզը երևանը համարյա 90 տոկոս սաղ գծածա, չգիտեմ ովքեր են արել, բայց ճիշտ կանեք ուսումնաիրեք հետագայում իրանց քարտեզի վրա սաղ մշակեք:

Հարգելի Tigran Makaryan

 Շնորհակալություն նամակի և առաջարկների համար։ Ձեր առաջարկները և դիտարկումը տեղ են գտել հարթակի առաջարկությունների բաժնում և կտրամադրվեն խորհրդատուներին և մասնագիտական խմբին: Տեղեկացնենք Ձեզ, որ  Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի ստուգման համար մշակված ծրագրային հավելվածը խիստ նախնական է և մշակվել է փորձարկումների իրականացման նպատակով: Հետագայում և ծրագիրը և դրա հիմքում դրված քարտեզը լրամշակվելու են:  Լրամշակված տարբերակը  կներկայացվի հանրությանը նոր տրանսպորտային ցանցին ծանոթանալու և հանրային փորձարկման համար։ Հետևեք գործընթացին հավելվածի և ցանցի հանրային քննարկումների համար նախատեսված այլ միջոցառումներին մասնակից լինելու համար։

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի տեղեկատվական կենտրոն

Hayastan Khachatryan

02/05/2018

առաջարկում է

Բարև Ձեզ Երևանի տրանսպորտային ցանցը վերանայելիս, խնդրում եմ ուշադրություն դարձնել Կենրոնական ավտոկայանի դիմացի մայթում գտնվող ավտոկայանատեղի-կանգառ ծառայող հրապարակին (Իսակովի պողոտա):Այստեղ կանգնում են շրջաններ գնացող միկրոավտոբուսներ (Գազելներ), մասնավոր մեքենաներ և չկա որևէ կարգավորում: Մեքենաները կայանվում են այնպես, որ բնակիչները հայտնվում են փակուղում: Մի քանի շարք կանգնած Գազելներն ու մեքենաները երբեմն անհնար են դարձնում ոտքով տան դարպասին մոտենալը, էլ չեմ ասում՝ մեքենայով:Իսկ եթե հանկարծ Շտապ օգնություն պետք լինի, առանց ուղղաթիռի հնարավոր չի լինի տանը մոտենալ: Կանխավ շնորհակալություն:

Հարգելի Հայաստան Խաչատրյան,

Շնորհակալություն նամակի և դիտարկման համար։ Ձեր դիտարկումը և առաջարկը տեղ է գտել հարթակի առաջարկությունների բաժնում և այն կներկայացվի համապատասխան մարմիններին քննարկման համար: 

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի տեղեկատվական կենտրոն

Ilya Mantarlyan

01/29/2018

առաջարկում է

http://mrpl.city/news/view/oplatoj-proezda-cherez-qr-kod-vospolzovalos-bolee-2-tysyach-mariupoltsev

Հարգելի Ilya Mantarlyan

Շնորհակալություն նամակի և ներկայացված հղումի համար:

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Նախաձեռնության թիմ

Narek Gevorgjan

01/31/2018

առաջարկում է

Բարև Ձեզ. կցանկանայի իմանալ արդյող նոր ցանցում ներառված է նաև Տիչինայի փողոցը: Քանզի վաղուց այստեղ ոչ մի տրանսպորտային միջոց չի անցնում: միայն 75 համարի տրանսպորտն է որոշ շատ չնչին հատված սպասարկում,, բայց դա բնակիչներին չի գոհացնում, որովհետև վերջին կանգառը բավականին շատ ներքև է գտնվում բնակելի տներից, և բնակիչները զրկված են մնում իրենց տուն տրանսպորտով գնալուց տարվա ցանկավցած եղանակին: Արդյոք նոր ցանցով այս պողոցի մնացած հատվածը ևս կսպասարկվի տրանսպորտով, թե էլի ստիպված կլինենք մոտ 1.5 կիլոմետր քայլել, որպեսզի հասնենք մետակա կանգառ: Շնորհակալություն:

Հարգելի Նարեկ Գևորգյան,

Շնորհակալություն հարցման և գործընթացի հանդեպ հետաքրքրության համար։ Տեղեկացնենք, որ շուտով հանրությանը կներկայացվի նոր տրանսպորտային ցանցին ծանոթանալու և հանրային փորձարկման համար նախատեսված հատուկ հավելված։ Վերջինիս միջոցով Դուք կկարողանաք ստուգել՝ արդյոք Ձեզ հետաքրքրող փողոցներով ինչ տրանսպորտային միջոցներ են անցնում։ Հավելվածը թույլ է տալու նաև արձանագրել նոր ցանցի հնարավոր թերացումները կամ բացթողումները։ Հետևեք գործընթացին հավելվածի և ցանցի հանրային քննարկումների համար նախատեսված այլ միջոցառումներին մասնակից լինելու համար։

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի տեղեկատվական կենտրոն

Hrach Asaturian

01/24/2018

առաջարկում է

վարդաշեն վերելից շենք 9 հարկային -տրանսպորտ ուղություն վերցի - կենտրոն թաղամաս-

Հարգելի Hrach Asaturian

 Շնորհակալություն նամակի և առաջարկի համար։ Ձեր առաջարկը տեղ է գտել հարթակի առաջարկությունների բաժնում և այն կներկայացվի համապատասխան մարմիններին քննարկման համար:  

 Իսկ մինչ այդ կարող եք մասնակցել այս պահին առկա քվեարկություններին

 Ինչպես նաև ծանոթանալ հաճախ տրվող հարցերին և դրանց պատասխաններին

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Նախաձեռնության թիմ

Vahan Sahakyan

01/17/2018

առաջարկում է

Բարև Ձեզ։ Վերջին օրերին ուսումնասիրել եմ Ձեր հարթակում տեղ գտած առաջարկները և ծրագիրն ընդհանրապես։ Կան հետաքրքիր մտքեր, ինչը կարծում եմ շատ դրական է։ Հաճախ տրվող հարցերի բաժնում շատ հարցերի պատասխաններ կան, մասնավորապես կուզենայի նշել տասերորդ կետը։ Այնտեղ շատ լավ և ճիշտ մտքեր կան։ <<Բարեփոխումների գործընթաց>> բաժնից մի քանի հարցեր։ Օրինակ՝ - նախագծել հասարակական տրանսպորտի միասնական ցանց, որը կառուցված չի լինի բացառապես վերգետնյա տրանսպորտային միջոցների վրա և հնարավորություն կտա տրանսպորտային տեսակների փոխլրացմամբ առավել արագ ու հարմարավետ տեղաշարժվել Երևան քաղաքում, Հույս ունեմ այս կետը չի նշանակում ահռելի գումարների ծախս մետրոյի վրա։ - GPS սարքերով տրանսպորտային միջոցների էլեկտրոնային քարտեզներն ու չվացուցակները և ժամանակակից բջջային հավելվածը, որն ուղևորին կհուշի, թե որ երթուղին է առավել հարմարավետ նախընտրելի վայր հասնելու համար, և իրական ժամանակում քանի րոպեից կմոտենա հաջորդ տրանսպորտային միջոցը)։ Արդյոք հնարավոր է էլեկտրոնային չվացուցակ ներդնել մի քաղաքում որտեղ անընդհատ խցանումներ են։ Այս ենթատեքստում նախատեսվում են արդյոք առանձնացված գծեր հասարակական տրանսպորտի համար։ GPS-ով իմանալն իհարկե լավ է, սակայն անիմաստ, եթե օրինակ ավտոբուսը կանգնած է խցանման մեջ։ Այդ դեպքում կարաս իմանաս որ ավտոբուսը կգա մեկ ժամից, ինչը համաձայնվեք այդքան էլ լավ չի։ Երկար ժամանակ հետաքրքրվում եմ տրանսպորտի հետ կապված նորություններով, հետևում եմ տրանսպորտային բլոգգերների, քանի որ թեման իմ համար շատ հետաքրքիր է։ Ինքս առաջարկներ շատ ունեմ, բայց մի քանի բառով ամեն ինչը չեմ ասի, ուստի փորձել եմ գտնել նյութեր և հոդվածներ, տրանսպորտի զարգացման և քաղաքային միջավայրի մասին։ Օրինակները հիմանականում ռուսական քաղաքների վրա են բերվում։ Երևանը դրանցից շատ չի տարբերվում։ Հուսով եմ կգտնենք Ձեր համար օգտակար ինֆորմացիա։ Բրիտանացի խորհրդականներին էլ կարաք ցույց տաք։ Կարող է իրանց էլ հետաքրքիր լինի))): Տրանսպորտի մասին ընդհանուր․ https://varlamov.ru/1049094.html http://gre4ark.livejournal.com/128553.html Վորոնեժի մետրոյի օրինակով բացատրվում է թե ինչու Երևանում պետք չեն մետրոյի նոր կայարաններ https://varlamov.ru/2664650.html Էլի մետրոյի մասին ավելի ընդհանուր https://varlamov.ru/2480774.html Մարշուտնիների մասին https://varlamov.ru/2292101.html Օմսկի օրինակով մարշուտնիների մասին, որ մոտավորապես իմանաք ինչ պրոբլեմներ կարաք ունենաք, երբ որ սկսեք բարեփոխումների գործընթացը https://varlamov.ru/2173504.html Ավտոմեքենաների մասին․ որովհետև առանց սրա չի ստացվի տրանսպորտային հարցերը լուծել https://varlamov.ru/2291502.html http://varlamov.ru/2267503.html http://varlamov.ru/2251720.html http://maxkatz.livejournal.com/90818.html Սրանք էդքան էլ կապ չունեն հասարակական տրանսպորտի հետ, բայց շատ կարևոր է (Կարդացել եմ, որ ինչ որ դանիական ընկերություն սենց բաներով պիտի զբաղվեր, բայց տենց էլ անունը չգտա։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տենց էլ չպատասխանեց) https://varlamov.ru/1411045.html https://varlamov.ru/1786462.html Էս էլ եթե հանկարծ օրերից մի օր որոշեք տրամվայը վերականգնել https://varlamov.ru/1471695.html https://varlamov.ru/1089192.html Հ․Գ․ Մի հատ լավ նկար ունեի տրանսպորտի մասին, ուզում էի պարոն Նիկոյանին ցույց տայիք, բայց ցավոք չեմ կարում Ձեր մոտ վերբեռնեմ։ Հ․Հ․Գ․ Քվեարկությանը մասնակցել եմ, հաճախ տրվող հարցերին ծանոթացել։ Շնորհակալություն։

Հարգելի Vahan Sahakyan

 Շնորհակալություն նամակի և առաջարկի համար։ Ձեր առաջարկը տեղ է գտել հարթակի առաջարկությունների բաժնում և կտրամադրվեն խորհրդատուներին: Տեղեկացնենք Ձեզ, որ  Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցը.

* նախատեսված է լինելու ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառելու է միկրոավտոբուսների շահագործումը: 

* ի տարբերություն ներկայիս համակարգի, գործելու է փոխլրացման սկզբունքով և բացառվելու են կրկնվող գծերը;

* համալրված է լինելու համապատասխան տեխնիկական սարքավորումներով ու ծրագրային հավելվածներով և ապահովելու է առցանց տեղեկատվություն ավտոբուսային երթուղիների, չվացուցակի, ժամանակի տվյալ պահի դրությամբ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և ժաման մասին,;

*  Քննարկվում է նաև մի շարք փողոցներում հանրային տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիների տրամադրման հնարավորությունը:  

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Նախաձեռնության թիմ

Izabella Nikoghosyan

10/24/2017

առաջարկում է

Բարև Ձեզ, ցանկանում եմ, որպեսզի 1. վերանայվեն բոլոր կանգառասրահները, քանզի շատ խցանումներ հենց իրենց գտնվելու վայրերից են առաջանում: Կանգառասրահները անհրաժեշտ է խաչմերուկներին մոտ հատվածից տեղափոխել փոխացների միջնամաս և համապատասխան գրպանիկ սարքել: Հատվածներ էլ կան, որ կարելի է կանգառները միավորել՝ այսպիսով նվազեցնելով դրանց քանակը և նպաստելով խցանումների նվազեցմանը: 2. լինի հստակ ժամանակացույց 3. լինի բազմալեզու հավելված՝ քաղաքի բոլոր կանգառների տեղերով և երթուղիների համարներով, A-ից B կետ հասարակական տրանսպորտով հասնելու խորհուրդներով, վճարներով, լավ կլինի նաև ռեալ ժամանակով, այսինքն օգտատերը հասկանա հենց տվյալ պահին B կետ հասնելու համար որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ: Տվյալ հավելվածը օգտակար կլինի նաև զբոսաշրջիկների համար: 4. ավելացվի երթուղիների հաճախականությունը և քանակը: 5. բոլոր երթուղիները լինեն էկո ստանդարտին համապատասխան և հաշմանդամների համար հարմարեցված 6. ներմուծվի միասնական տոմսի գաղափարը 7. ավելանան մետրոյի կայանները 8. մշակվեն նոր հասարակական տրանսպորտի տարբերակներ՝ օրինակ ճոպանուղի: Շնորհակալություն: Հարգանքով՝ Իզաբելլա . . . Հ.Գ. Խնդրում եմ վերանայել կայքում տեղադրված https://transport.yerevan.am/infografia-view/4 ինֆոգրաֆիկան: Ինֆոգրաֆիկային անհրաժեշտ է տալ բացատրություն, որն այս պարագայում բացակայում է:

Հարգելի Isabella Nikoghosyan

Շնորհակալություն նամակի և առաջարկների համար։ Ձեր առաջարկները տեղ են գտել հարթակի առաջարկությունների բաժնում և կներկայացվեն մասնագիտական խմբին հետագա քննարկման համար:

Կանգառների տեղադրության, տրանսպորտային միջոցների տեխնիկական համալրման,  կանգառների շահագործման չափորոշիչները տրամադրելու է խորհրդատու կազմակերպությունը և ներկայացվելու են հանրային քննարկման: 

Տեղեկացնենք Ձեզ նաև, որ  Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցը համալրված է լինելու համապատասխան տեխնիկական սարքավորումներով ու ծրագրային հավելվածներով և ապահովելու է առցանց տեղեկատվություն ավտոբուսային երթուղիների, չվացուցակի, ժամանակի տվյալ պահի դրությամբ տրանսպորտային միջոցի գտնվնելու վայրի և ժաման մասին:  Ինչպես նաև ներդրվելու է էլեկտրոնային տոմսային համակարգ:

 Իսկ մինչ այդ կարող եք մասնակցել այս պահին առկա քվեարկություններին

 Ինչպես նաև ծանոթանալ հաճախ տրվող հարցերին և դրանց պատասխաններին

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Նախաձեռնության թիմ

Rosa Grigoryan

10/24/2017

առաջարկում է

Arajarkum em avelacnel Metropoliteni kayarannery, vori hetevanqov ktetevana Yerevan xaxaqi xcanumnery yev kbarelavi odi axtotvacutyuny. Es inqs khrajarvei Yerevanum qaxaqum avtomeqena vareluc, ete Metron hasaneli liner qaxaqi tarber maserum.

Հարգելի Rosa Grigoryan

Շնորհակալություն նամակի և առաջարկների համար։ Ձեր առաջարկները տեղ են գտել հարթակի առաջարկությունների բաժնում և կներկայացվեն մասնագիտական խմբին հետագա քննարկման համար:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական համալրման և դրանց շահագործման չափորոշիչները, որոնք տրամադրելու է խորհրդատու կազմակերպությունը, ներկայացվելու են հանրային քննարկման: 

 Իսկ մինչ այդ կարող եք մասնակցել այս պահին առկա քվեարկություններին

 Ինչպես նաև ծանոթանալ հաճախ տրվող հարցերին և դրանց պատասխաններին

 

Հետևեք հարթակի մասին բոլոր նորություններին նաև սոցիալական կայքերի միջոցով և եղեք տեղեկացված

https://www.facebook.com/evntransport/

https://twitter.com/evntransport

https://instagram.com/evntransport

 

Հարգանքով, 

Նախաձեռնության թիմ

Տեսնել ավելին

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ