Զեկույցներ և հաշվետվություններ
23 մարտ‎

Ինտեգրված սակագնի և տոմսային համակարգը. Մեկնարկային հաշվետվություն

իմանալ ավելին

Սույն մեկնարկային հաշվետվությունը վերաբերում է Երևանի նոր միասնական հանրային տրանսպորտի ցանցի ինտեգրված սակագնի և տոմսային համակարգին:

Հաշվետվության նպատակն է` ուսումնասիրել գործող համակարգերը և բացահայտել դրանցում առկա որոշ խնդիրներ։ Մանրակրկիտ վերլուծություն կկատարվի և առաջարկությունները կներկայացվեն հետազոտության արդյունքում նոր տրանսպորտային ցանցի մանրամասների ի հայտ գալուն պես: 

Այն լուսաբանում է համակարգի ներդրման և դրա հետ կապված խնդիրների գնահատման առաջնային սկզբունքները։ 

Հաշվետվությունում նշվում է, որ ծրագրի մեկնարկային շրջանում Փոխադրավարձի ավտոմատ գանձման համակարգի (AFC) վրա հիմնված անհպումային սմարթքարտերի (պլաստիկ, միկրոսխեմայով/չիպովքարտ) կիրառումը առավել նպատակահարմար է։ Այս նախնական գնահատումը հիմնված է առկա միջազգային լավագույն փորձի վրա։

Սակայն, երբ հայտնի դառնա նոր հանրային տրանսպորտի ցանցի ընտրված տարբերակը, անհրաժեշտ կլինի կատարել դրա մանրամասն գնահատում` կատարված ընտրությունը հաստատելու համար։ 

Հաշվետվությունը նկարագրում է ներկայիս համակարգը և լուսաբանում դրանում առկա խնդիրները: Ինչպես նաև նկարագրվում է տարբեր սակագների և տոմսային համակարգերի գնահատման մեխանիզմները և ուշադրություն է դարձվում նաև տեխնոլոգիաների ընտրության հարցին։ 

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ