Զեկույցներ և հաշվետվություններ
12 հունիս‎

Նոր հասարակական տրանսպորտային ցանցին առնչվող գնումների ընթացակարգերը

իմանալ ավելին

Սույն հաշվետվությունում քննարկվում են Երևանում հասարակական տրանսպորտի նոր միասնական ցանց հիմնելու խնդիրները և հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, 2013 թ. հետազոտությունները համապարփակ են,ենթակա են հետագա վերլուծության և կարող են հիմք հանդիսանալ նոր հետազոտության համար:

Թվով 16 փակված երթուղիների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց շահագործման դադարեցումը էապես չի ազդել Երևանի հանրային տրանսպորտի աշխատանքի վրա։

Հետևաբար, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն չկա։

Ըստ մոդելավորման մեթոդաբանության, առաջարկվում է մշակել հանրային տրանսպորտի նոր մոդել, օգտագործելով EMME3 ծրագրային ապահովումը։ 2013թ. կդիտարկվի որպես բազային տարի և մոդելի մշակման ընթացքում կօգտագործվեն այդ տարվա տվյալները; մոդելի «գործարկման» տարվա նոր մոդելների մշակման ընթացքում կօգտագործվեն քաղաքապետարանի կողմից տրամադրված նորացված տվյալները։

Մոդելավորման սցենարների արդյունքները կներառեն մի շարք (քաղաքապետարանի հետ համաձայնեցված) չափանիշներ, որոնք անհրաժեշտ են նոր օպտիմալ ավտոբուսային ցանցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ