Զեկույցներ և հաշվետվություններ
30 հունիս‎

Նոր հանրային տրասնպորտային ցանցին առնչվող իրավական, ինստիտուցիոնալ և ֆինանսական խնդիրները

իմանալ ավելին

 Սույն հաշվետվության նպատակն է ուսումնասիրել նոր ինտեգրված հանրային տրանսպորտային ցանցի մշակման և ներդնման հետ առնչվող իրավական, ինստիտուցիոնալ և ֆինանսական խնդիրները։
Ուսումնասիրվող խնդիրների մեծամասնությունը մեծապես կախված կլինի նոր ցանցի և ինտեգրված սակագնային ու տոմսային համակարգի գնումների ռազմավարությունից։
Հետևաբար, սույն հաշվետվությունը վերաբերում է «Գնումների ընթացակարգ» հաշվետվության մեջ նկարագրված տարբերակներին։

Ուսումնասիրված իրավական հարցերը նկարագրում են օրենսդրական և կանոնակարգային փոփոխությունները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր ցանցի գնումների և շահագործման համար ընտրված յուրաքանչյուր տարբերակի դեպքում։
Կախված ընտրված տարբերակից, կարող է առաջանալ գործող օրենսդրության մեջ որոշ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն, մասնավորապես Երևանին վերաբերող դրույթներում։

Ներկայիս ինստիտուցիոնալ մեխանիզմները կապված են «Երևանտրանս»-ի միջոցով ավտոբուսային ցանցի գնումների և օպերատիվ կառավարման հետ:
Կախված նրանից, թե գնումների որ ռազմավարությունը կընդունվի, հնարավոր է առաջանա փոփոխությունների անհրաժեշտություն: Սակայն, ակնհայտ է, որ ցանցի որակը և գործառնական կատարողականությունը բարելավելու նպատակով,
պատշաճ մշտադիտարկման և պայմանագրի կիրարկման հետ մեկտեղ, անհրաժեշտ է էապես ընդլայնել պայմանագրային պայմանավորվածությունները/պարտավորությունները։

Ձեռնարկվել է գործող ցանցի ֆինանսական և աջակցման մեխանիզմների մանրամասն վերլուծություն։ Հաշվետվությունը անդրադառնում է նաև յուրաքանչյուր առաջարկվող տարբերակի համար ֆինանսական տեսանկյունից պահանջվող փոփոխություններին։ 

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ